Լրահոս

26.03.2012 15:50


Տիգրան Խզմալյան. «Խաղը պայմանավորված է»

Տիգրան Խզմալյան. «Խաղը պայմանավորված է»

«7օր»–ի հետ զրույցում«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն անդրադառնալով Հայաստանում առկա ներքաղաքական վիճակին՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ասել է, որ  դրանց արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են.

–Ընտրությունները Հայաստանում արդեն կայացել են, ոչ մի ընտրություն չի լինի։ Ինչպես ժամանակին հայ ֆուտբոլասերները զզվանքով հեռանում էին մարզադաշտից, երբ դիտում էին պայմանավորված խաղեր, նույնն էլ կատարվում է հիմա։ Խաղը պայմանավորված է, արդյունքը հայտնի է արդեն, նաև հայտարարված է հաշիվը։ Խոսքն այն մասին է, թե որ րոպեին որ գոլն են խփելու։

Այս պայմաններում Տիգրան Խզմալյանը անիմաստ է համարում ընտրություններին մասնակցելը.

–Բոլորն էլ սա հասկանում են, ողղակի շատ քչերը, ինչպես հեքիաթային երեխան, ասում են, որ «արքան մերկ է», մնացածները լուրջ դեմքերով շարունակում են քննարկել մերկ արքայի զգեստի կտորի գույնը, ձևը, կոճակների դիրքը և մնացած բարեմասնությունները։

Պատասխանելով հարցին, թե ընտրությունները բոյկոտելու պայմաններում ինչպես է ռեժիսորը պատկերացնում պայքարը, Տիգրան Խզմալյանն ասել է որ իրենք չեն բոյկոտում ընտրությունները, այլ ասում են, որ Հայաստանում ընտրություններ չկան.

–Ուրեմն բոյկոտելու բան էլ չկա։ Կան քաղաքական կուսակցություններ, ովքեր մասնակցում են այդ խայտառակ բեմադրությանը՝ հակաազգային, հակաժողովրդական գործ են անում՝ շարունակելով դրանով իսկ ամրապնդել իշխող բռնապետությունն ու ապակողմնորոշել ժողովրդին։ Այ դա մենք ասում ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը