Լրահոս

26.03.2012 13:19


«Հայ գիտնականն այսօր հավաքարարից քիչ է վաստակում»

«Հայ գիտնականն այսօր հավաքարարից քիչ է վաստակում»

«Հայաստանում երիտասարդ գիտնականին այսօր ոչ մի բան չի հրապուրում, որպեսզի նա զբաղվի գիտությամբ։ Ընդամենը 32 հազ. դրամով նա չի կարող գիտությամբ զբաղվել: Ստիպված նա կամ երկու աշխատանք է անում, ինչը շեղում է գիտությունից, կամ հեռանում է երկրից: Հայ գիտնականն այսօր հավաքարարից ավելի քիչ է վաստակում»,–այսօրվա ասուլիսին ասել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամ Արթուր Մովսիսյանը։ 

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արամ Ջիվանյանն էլ նշել է, որ այսօր Հայաստանում գիտնականի միջին տարիքը 58-ն է, որը առաջիկայում կդառնա 59:
«Հայ գիտնականների համբավը Հայաստանից այն կողմ չի անցնում»,–նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը