Քաղաքական

26.03.2012 12:49


ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը մերժել են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը

ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը մերժել են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը

Այսօր Քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իր առաջարկը՝ «ովքեր իրենց համարում են ընդդիմադիր կուսակցություններ, դաշինք, ինքնառաջադրված թեկնածուներ, նստեն մի սեղանի շուրջ, ողջամիտ շրջահայաց եղանակով, համալիր մեթոդաբանությամբ առաջ գնալով քննարկեն ու յուրաքանչյուր ընտրատարածքում թողնեն միասնական մեկ ընդդիմադիր թեկնածու», մերժվել է և ՀԱԿ-ի, և ՀՅԴ-ի կողմից: 

«ՀՅԴ-ն ժամանակավրեպ համարեց այս քննարկումը, իսկ ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչն ու մեր պատվիրակը հանդիպեցին: Մենք առաջարկեցինք յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմադիրներով ունենանք մեկ միասական թեկնածու, սակայն մեր առաջարկը մերժվեց: Ցավում եմ դրա համար»,-ասել է Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը