Հեռահաղորդակցության ոլորտում առկա նվաճումները ներկայումս քաղաքական ուժերին լայն հնարավորություններ են ընձեռում համացանցի միջոցով ընտրողների հետ անմիջական կապի ապահովմամբ կազմակերպել նախընտրական ակտիվ քարոզչություն: Անհանգստացած, որ ՀՀ կուսակցությունները, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները բավարար չափով չեն կարողանում օգտվել այդ հնարավորություններից՝ ՀՀ Հանրային խորհրդի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբը մշակել է առաջարկությունների փաթեթ, որը որոշ չափով կնպաստի իրավիճակի շտկմանը: Այս մասին հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
Նախատեսվում է`
1. Նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ընտրություններին մասնակցող թեկնածուները և կուսակցությունները տեսանյութերի համացանցային ուղիղ հեռարձակմամբ կազմակերպեն հանդիպումներ ընտրողների հետ, ներկայացնեն իրենց ծրագրերը, մոտեցումները:
2. էլեկտրոնային փոստով նախապես ընտրողներին տեղեկացնելով` տեսանյութերի ուղիղ հեռարձակմամբ ակումբում կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ:
3. Պայմաններ ստեղծել համապատասխան կայքերում այդ բոլոր տեսանյութերի տեղադրման համար, մշակելով որոնման արդյունավետ համակարգ հնարավորություն տալ ընտրողներին իրենց հարմար ժամանակ ծանոթանալ նյութերին, թողնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
4. Հիմնադրամի sociology.am կայքի «Հեղինակային կարծիք» բաժնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, նրանց ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուներին և ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին տրամադրել անհատական էջեր, որտեղ նրանք կկարողանան տեղադրել իրենց ծրագրերը, գաղափարներն ու մոտեցումները, ինչպես նաև հնարավորություն տալ ընտրողներին այդ էջերում իրենց կարծիքը հայտնել, առաջարկություններ անել:
5. Աջակցել թեկնածուներին սոցիալական ցանցերում (Facebook, Google+, Hayland և այլն) իրենց էջերը նախընտրական քարոզչության տեսակետից արդյունավետ ձևով կազմավորելու հարցում:
6. sociology.am կայքում անցկացնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, նրանց ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուներին և ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վարկանիշային հարցումներ, կազմակերպել համամասնական ցուցակներում թեկնածուների հերթականության համապատասխանության գնահատման հարցումներ, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերական հարցումներ: Ակումբը կանխավ հայտնում է նաև քննարկման ընթացքում հնչած դիտողություններն ու առաջարկությունները հնարավորինս հաշվի առնելու և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը համապատասխան շտկումներ կատարելու իր պատրաստակամությունը։
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ, օգտվե՛ք համացանցի հնարավորություններից
Հեռահաղորդակցության ոլորտում առկա նվաճումները ներկայումս քաղաքական ուժերին լայն հնարավորություններ են ընձեռում համացանցի միջոցով ընտրողների հետ անմիջական կապի ապահովմամբ կազմակերպել նախընտրական ակտիվ քարոզչություն: Անհանգստացած, որ ՀՀ կուսակցությունները, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները բավարար չափով չեն կարողանում օգտվել այդ հնարավորություններից՝ ՀՀ Հանրային խորհրդի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբը մշակել է առաջարկությունների փաթեթ, որը որոշ չափով կնպաստի իրավիճակի շտկմանը: Այս մասին հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
Նախատեսվում է`
1. Նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ընտրություններին մասնակցող թեկնածուները և կուսակցությունները տեսանյութերի համացանցային ուղիղ հեռարձակմամբ կազմակերպեն հանդիպումներ ընտրողների հետ, ներկայացնեն իրենց ծրագրերը, մոտեցումները:
2. էլեկտրոնային փոստով նախապես ընտրողներին տեղեկացնելով` տեսանյութերի ուղիղ հեռարձակմամբ ակումբում կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ:
3. Պայմաններ ստեղծել համապատասխան կայքերում այդ բոլոր տեսանյութերի տեղադրման համար, մշակելով որոնման արդյունավետ համակարգ հնարավորություն տալ ընտրողներին իրենց հարմար ժամանակ ծանոթանալ նյութերին, թողնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
4. Հիմնադրամի sociology.am կայքի «Հեղինակային կարծիք» բաժնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, նրանց ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուներին և ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին տրամադրել անհատական էջեր, որտեղ նրանք կկարողանան տեղադրել իրենց ծրագրերը, գաղափարներն ու մոտեցումները, ինչպես նաև հնարավորություն տալ ընտրողներին այդ էջերում իրենց կարծիքը հայտնել, առաջարկություններ անել:
5. Աջակցել թեկնածուներին սոցիալական ցանցերում (Facebook, Google+, Hayland և այլն) իրենց էջերը նախընտրական քարոզչության տեսակետից արդյունավետ ձևով կազմավորելու հարցում:
6. sociology.am կայքում անցկացնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, նրանց ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուներին և ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վարկանիշային հարցումներ, կազմակերպել համամասնական ցուցակներում թեկնածուների հերթականության համապատասխանության գնահատման հարցումներ, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերական հարցումներ:
Ակումբը կանխավ հայտնում է նաև քննարկման ընթացքում հնչած դիտողություններն ու առաջարկությունները հնարավորինս հաշվի առնելու և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը համապատասխան շտկումներ կատարելու իր պատրաստակամությունը։
Ակումբի տնօրեն՝ Արշակ Սադոյան