Վահան Հովհաննիսյան. «Ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներից ակնհայտ է, որ ժողովրդի մեջ հույս չի առաջանա»
«Ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներից ակնհայտ է, որ ժողովրդի մեջ հույս չի առաջանա: Իսկ առանց ժողովրդի հույսն արթնացնելու գնալ ընտրության նշանակում է ստեղծել անտարբերության մթնոլորտ, որն էլ, իր հերթին, հանգեցնում է փողով քվեարկության կամ առհասարակ ընտրության չգնալուն»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի՝ ընտրությունների որակն այնքան էլ կախված չէ ընտրություններին մասնակցող ուժերի հայտարարություններից, այն կախված է ընտրողի տրամադրվածությունից, մասնավորապես, ընտրողի հույսից։
«Այս պահին տիրում է հիասթափության մթնոլորտ, բայց մյուս կողմից էլ` հիասթափությունը վատ բան չէ, քանի որ հիասթափվածների համար կա այլընտրանք, այն է` ՀՅԴ-ն»,–նշել է Հովհաննիսյանը։

7or.am