Լրահոս

26.03.2012 10:37


Նիկոլա Սարկոզին անշարժ գույք չունի

Նիկոլա Սարկոզին անշարժ գույք չունի

  «Էխո Մոսկվին», հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ունեցվածքը կազմում է 3 մլն եվրո: Կարողության մեծ մասը բաժին է ընկնում խոշորագույն բանկերից մեկի հետ կնքած ապահովագրային պայմանագրին։

Աղբյուրը նշում է, որ, ըստ ունեցվածքի հայտարարագրի՝ Ֆրանսիայի նախագահն անշարժ գույք չունի և չի հանդիսանում արժեթղթերի բաժնետեր: Նիկոլա Սարկոզիի անունով միայն հինգ տարի հաշվառված է եղել «Օսթին մինի» մեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը