Լրահոս

26.03.2012 10:35


ԿԸՀ–ն քննարկել է Հակոբ Հակոբյանի դիմումն ընդդեմ Սեյրան Սարոյանի

ԿԸՀ–ն քննարկել է Հակոբ Հակոբյանի դիմումն ընդդեմ Սեյրան Սարոյանի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում մերժել է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության 22.03.2012թ. թիվ 009 դիմումը։ ԿԸՀ–ից տեղեկացնում են, որ նշյալ հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից խնդրվում էր սահմանել իրավական նորմ, որով կլրացվի ՀՀ ընտրական օրենսգիրքը, մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: 

Արտահերթ նիստում քննարկվել են քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 21.03.2012թ. թիվ Ը-44 և թիվ Ը-45 դիմումները, և կայացվել են համապատասխան որոշումներ՝ նշված դիմումներով վարչական վարույթը կարճելու մասին: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև քննարկել է քաղաքացի Հակոբ Հակոբյանի դիմումը և կայացրել է որոշում` ԱԺ պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանի` որպես պատգամավորության թեկնածուի գրանցման հարցը քննարկելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու մասով` վերահասցեագրելով դիմումը թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը`դիմումատուի ներկայացրած տվյալներն ու փաստարկները մանրամասն ստուգման ենթարկելու մասով։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հակոբ Հակոբյանի դիմումի պատճառը Սարոյանի բիզնեսն է Ուկրաինայում և Ռուսաստանում և որ գեներալը տարվա մեծ մասն անց է կացնում այնտեղ, հետևաբար չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը