Լրահոս

26.03.2012 09:47


Հարավային Օսիայում ամփոփում են նախագահական ընտրությունների արդյունքները

Հարավային Օսիայում ամփոփում են նախագահական ընտրությունների արդյունքները

Հարավային Օսիայի ԿԸՀ-ի ղեկավար Բելա Պլիևան «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է, որ հանրապետությունում նախագահական ընտրությունների մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 67,53%։ Նախնական արդյունքներով՝ առաջատարը Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովն է, ով ստացել է ը 41,94% ձայն։

Նրան հաջորդում են Մարդու իրավունքների պաշտպան Դավիթ Սանակոևը՝ 25,36%, Ռուսաստանում Հարավային Օսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Մեդոևը՝ 23,8% և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ստանիսլավ Կոչիևը՝ 5,62%։

Այս խորագրի վերջին նյութերը