Լրահոս

26.03.2012 09:33


Սելիմի լեռնանցքը շարունակում է մնալ փակ

Սելիմի լեռնանցքը շարունակում է մնալ փակ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 08։30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը: 

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***

Մարտի 26-ի ժամը 08։30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը