Ահարոն Ադիբեկյանը՝ Աղասի Արշակյանին. «Երևանից դուրս միայն Ապարանը գիտես»
«Հայելի» մամուլի ակումբում Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների ձայների տոկոսային հարաբերակցության թեմայի շուրջ բանավիճել են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և տնտեսագետ-վիճակագիր Աղասի Արշակյանը։
Ա. Արշակյանն ասել է, որ, իր համոզմամբ, նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը Երևանի ավագանու ընտրությունները դիտում է որպես «ռևանշ, վրեժխնդրության միջոց, և ՀԱԿ-ը կստանա ձայների 52%-ը, ԲՀԿ-ն՝ 22%-ը, ՀՀԿ-ն՝ 18%-ը»։ Մյուս կուսակցություններն էլ կկիսեն ձայների 8-10%-ը։
-Որևէ մեկը եթե ասի, թե մարտի 1-ի արդյունքում հանրապետականների ձայները ավելացել են, ես ուղղակի չեմ հավատա։ Ով կասի, թե դատական խեղկատակությունները ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակին թվեր են ավելացնելու, նույնպես չեմ հավատա։ Ես չեմ հավատա, որ մեր օլիգարխները կցված են՝ ֆինանսական օժանդակություն անելու նույն իշխող ուժին։ Նրանք նույն հավեսով իրենց գրպանները չեն դատարկի, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ։ Մի շարք տարրեր կան, որոնք գալիս են ապացուցելու, որ 2008թ. փետրվարի 19-ի կեղծիքների իշխանական ամբողջ զինանոցը բավարար չի լինի, որպեսզի ՀԱԿ-ի թեկնածուին ստիպի 50%-ից պակաս ձայներ հավաքել,- ասել է Ա. Արշակյանը։
Սոցիոլոգ Ա. Ադիբեկյանն էլ Ա. Արշակյանին մեղադրել է, թե նա «Երևանից այն կողմ միայն Ապարանն է տեսնում», պնդելով, որ իր հարցումների համաձայն՝ վերոնշյալ թվերը նույնն են, պարզապես այդ աղյուսակում ՀԱԿ-ի փոխարեն ՀՀԿ-ն է։
-Վիճակագիրը գործ ունի թվի հետ, ես գործ ունեմ մարդկանց հետ։ Ես իրենց կարծիքն եմ փոխանցում հանրությանը։ Ուրիշ թվեր ես չեմ բերում։ Ժողովրդի 60%-ը իշխանամետ է, 40%-ը՝ ընդդիմադիր։ Ընդդիմադիրների մի մասն էլ Լևոնին ձայն չի տա, որովհետև չի սիրում էդ մարդուն,- ասել է Ա. Ադիբեկյանը։
Նրա խոսքերով՝ նախագահական ընտրություններում ընդդիմադիր մյուս թեկանծուներին ձայն տված էլեկտորատն էլ Երևանի ավագանու ընտրություններում ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին իր ձայնը կտա, այլ պարզապես չի գնա ընտրության՝ նախընտրելով, օրինակ, հողամասում գործ անելը։