Լրահոս

26.03.2012 08:30


«Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդական շարժումը պահանջում է

«Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդական շարժումը պահանջում է

Հարգելի հայրենակիցներ, այսօր մեր երկրում գոյություն ունեցող բազմաթիվ աղանդներից ամենավտանգավոր ու քայքայիչ ազդեցություն ունեցողներից է «Կյանքի խոսք» աղանդը:

Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոմն «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչ նման արտահայտություն է անում.

-Իսկ եթե ձեզ թվում է, թե արժե Արթուր Սիմոնյանին քննադատելու գնով կյանքից հրաժարվել, ողջամիտ չէ:

Եվ սա «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչի խոսքերն են, որը հենց սպառնալիք է մեր հասարակության համար:

Սա ևս մեկ ապացույց է այն բազմաթիվ ապացույցների շարքից, որ «Կյանքի խոսք» աղանդը հանդիսանում է ամենավտանգավոր աղանդներից մեկը թե մեր երկրի, թե մեր հասարակության համար:

«Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդական շարժումը պահանջում է անհապաղ դադարեցնել «Կյանքի խոսք» աղանդի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Միացյալ երիտասարդական լիգա»

Այս խորագրի վերջին նյութերը