Լրահոս

24.03.2012 13:48


Ռուբեն Թովմասյան. «Երիտասարդությունը ծննդյան թվով չի որոշվում»

Ռուբեն Թովմասյան. «Երիտասարդությունը ծննդյան թվով չի որոշվում»

 Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը այսօր հայտարարեց, որ ՀԿԿ–ն Հայաստանի առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցության հետ միասնական ցուցակով կմասնակցի ընտրություններին։ Ռուբեն Թովմասյանը չբացառեց նաև այդ երկու կոմունիստական կուսակցությունների հետագա միավորումը։

Թովմասյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է վերադառնա սովետական անվճար կրթական համակարգին։ Կոմկուսի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Հայաստանում կան բոլոր նախադրյալները սոցիալիստական երկիր կառուցելու համար։ Թովմասյանը նաև ընդգծեց Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունը։

Կոմունիստների ցուցակում 75 անուն է նշված։ Լրագրողները նկատեցին, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների, կոմունիստների ցուցակում գերակշռում են ավագ սերնդի ներկայացուցիչները։ Թովմասյանը պատասխանեց, որ ցուցակում կան  երիտասարդ սերնդի բավական ներկայացուցիչներ, և որ երիտասարդությունը ծննդյան թվով չի որոշվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը