Աշխատանք գտնելու նպատակով Թուրքիա մեկնած 21–ամյա հայուհին ինքնասպան է եղել
Թուրքական «Միլլեթ»–ը գրում է, որ Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Թուրքիա մեկնած 21-ամյա Նարինե Մկրտչյանը, ենթարկվելով սպառնալիքների, ինքնասպանություն է գործել: Նարինեն աշխատել է Ստամբուլի արծաթի արհեստանոցներից մեկում՝ ապրելով խորթ հոր և եղբոր հետ։ Թուրքիայում աղջիկը հանդիպել է նույն թաղամասում ապրող Օրհան անունով մի թուրքի հետ:
Վերջինս, խաղալով աղջկա զգացմունքների հետ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, այնուհետև աղջկան գաղտնի մերկ լուսանկարել: Օրհանն աղջկա լուսանկարները փոխանցել է եղբորը։ Վերջինս էլ սպառնացել է, որ եթե Նարինեն իր հետ սեռական հարաբերություն չունենա և իրեն խոշոր չափի գումար չտա, ապա այդ նկարները կտեղադրի համացանցում: Ըստ աղբյուրի` այն բանից հետո, երբ Նարինեն հրաժարվել է կատարել պահանջը, այդ նկարները ցույց են տվել Նարինեի եղբորը, ով գալով տուն՝ ծեծի է ենթարկել քրոջը:
Եղբայրների սպառնալիքները շարունակվել են նաև հետագա օրերին: Նարինեն, չկարողանալով գտնել թուրք եղբայրների պահանջած գումարը, թույն է խմել և վերջ տվել կյանքին: Ներկայումս Նարինե Մկրտչյանի ինքնասպանության գործով Ստամբուլի դատախազության կողմից հետաքննություն է սկսել:
Աշխատանք գտնելու նպատակով Թուրքիա մեկնած 21–ամյա հայուհին ինքնասպան է եղել
Թուրքական «Միլլեթ»–ը գրում է, որ Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Թուրքիա մեկնած 21-ամյա Նարինե Մկրտչյանը, ենթարկվելով սպառնալիքների, ինքնասպանություն է գործել: Նարինեն աշխատել է Ստամբուլի արծաթի արհեստանոցներից մեկում՝ ապրելով խորթ հոր և եղբոր հետ։ Թուրքիայում աղջիկը հանդիպել է նույն թաղամասում ապրող Օրհան անունով մի թուրքի հետ:
Վերջինս, խաղալով աղջկա զգացմունքների հետ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, այնուհետև աղջկան գաղտնի մերկ լուսանկարել: Օրհանն աղջկա լուսանկարները փոխանցել է եղբորը։ Վերջինս էլ սպառնացել է, որ եթե Նարինեն իր հետ սեռական հարաբերություն չունենա և իրեն խոշոր չափի գումար չտա, ապա այդ նկարները կտեղադրի համացանցում:
Ըստ աղբյուրի` այն բանից հետո, երբ Նարինեն հրաժարվել է կատարել պահանջը, այդ նկարները ցույց են տվել Նարինեի եղբորը, ով գալով տուն՝ ծեծի է ենթարկել քրոջը:
Եղբայրների սպառնալիքները շարունակվել են նաև հետագա օրերին: Նարինեն, չկարողանալով գտնել թուրք եղբայրների պահանջած գումարը, թույն է խմել և վերջ տվել կյանքին:
Ներկայումս Նարինե Մկրտչյանի ինքնասպանության գործով Ստամբուլի դատախազության կողմից հետաքննություն է սկսել: