Սաբինա Ֆրեյզեր. «ԼՂ հակամարտության հարցում, այս տարի, լավագույն դեպքում, կարելի է ակնկալել միայն համաձայնություն հիմնարար սկզբունքների շուրջ»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, լավատեսորեն հավանական են համարում բանակցային գործընթացում բեկումը»,-այսպես է բնութագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացը Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիսի 4-6-ը՝ Սանկտ Պետերբուրգում։ Սակայն կան մի քանի փակուղային հարցեր՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անց կացումը և Լաչինի միջանցքի հնարավոր կարգավիճակն ու սահմանները։ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի հասնել հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը, ինչը կհանգեցնի զորքերի փաստացի դուրս բերմանը»,- ասել է Ֆրեյզերը։ APA գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրենն ընդգծել է տարածաշրջանում ունեցած Թուրքիայի, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, կարևոր դերակատարումը։