Լրահոս

24.03.2012 11:47


«Սինոփսիս Արմենիան» կմասնակցի վեցերորդ Մոսկվա- Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին

«Սինոփսիս Արմենիան» կմասնակցի վեցերորդ Մոսկվա- Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին

«Սինոփսիս Արմենիան» կմասնակցի Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին (MB-JASS 2012), որը տեղի կունենա Հերշինգում (Բավարիա) մարտի 27-ից ապրիլի 2-ը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ միջֆակուլտետային «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր, Վազգեն Մելիքյանը, Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը, եւ երկու ուսանող, որոնք սովորում են Հայաստանի պետական ճարտարագիրական համալսարանի (ՀՊՃՀ) ու Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ «Սինոփսիսի» կրթական ծրագրով:

Միջոցառման կազմակերպիչներն են «ՄԷՏԻ»  Ազգային հետազոտաան համալսարանը եւ Մյունխենի տեխնիկական ինստիտուտը: Ամենամյա միջոցառումը համախմբում է նանոտեխնոլոգիայի, կենսաբժշկական ճարտարագիտության, համակարգչային մոդելավորման եւ հեռահաղորդակցման ոլորտների առաջատար բուհերի դասախոսներ եւ ուսանողներ: Ծրագրին աջակցելու եւ ուսանողներին իրենց գիտական աշխատանքների արդյունքներով կիսվելու հնարավորություն տալու նպատակով, սկսած 2008 թ.-ից, «Սինոփսիս Արմենիան» յուրաքանչյուր տարի մասնակցում է միջոցառմանը: Ինչպես միշտ, այս տարի նույնպես բացման խոսքով հանդես կգա Ռիչ Գոլդմանը: Այս անգամ նրա ելույթը կլինի «Տեխնոլոգիան եւ տիեզերք. սիմբիոտիկ հարաբերություններ» թեմայի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը