Լրահոս

24.03.2012 11:20


Պեկինից ներկրված «Հայեր» մակնիշի ավտոբուսներն այսօր սպասարկելու են անվճար

Պեկինից ներկրված «Հայեր» մակնիշի ավտոբուսներն այսօր սպասարկելու են անվճար

Այսօր՝ մարտի 24-ից, Չինաստանի մայրաքաղաք Պեկինից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը սպասարկելու է Երևանի բնակիչներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել  է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

80 ավտոբուսները սպասարկելու են 6 երթուղի, և միայն այսօր նրանք քաղաքացիների համար կլինեն անվճար: Դրանք սպասարկելու են 3, 22, 28, 38 և 54 համարի երթուղիները:

Այս պահին «Հայեր» մակնիշի ավտոբուսները շարված են Հանրապետության հրապարակում։

45 ուղևոր տեղատարողությամբ, 22 նստատեղով այս ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսի միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտն ապահովող հատուկ սարքավորումներով:

Դիզելային հզոր շարժիչներով այս ավտոբուսները հեշտ կառավարման և արագ տեղաշարժվելու շնորհիվ նաև հնարավորինս կբեռնաթափեն Երևանի ուղևորատար տրանսպորտային հոսքերը, ինչի վերաբերյալ տրանսպորտի վարչության պետը նշեց, որ կխոսեն մայիսին, երբ երթուղիների վերաբերյալ մրցույթները հայտարարվեն:

Չինաստանի նվերը կազմել է 4,53 մլրդ դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը