Լրահոս

24.03.2012 11:07


ԱՄՆ հետախուզությունը նշել է հաջորդ 10 տարիների պատերազմների պատճառները

ԱՄՆ հետախուզությունը նշել է հաջորդ 10 տարիների պատերազմների պատճառները

Երաշտը, ջրհեղեղները, խմելու ջրի պաշարների նվազումը հաջորդ 10 տարիներին կարող են դառնալ աշխարհում անկայունության և հակամարտությունների պատճառ։ Այդ մասին ասված է ԱՄՆ հետախուզական ծառայության հրապարակած զեկույցում։

Ըստ հաշվետվության՝ զարգացող երկրները, անընդհատ ունելով բնակչության պահանջների և կարիքների աճ, ամենից շատն են տուժելու։

«Կլիմայական փոփոխություններն ունենալու են ծանր հետևանքներ գլոբալ գեոքաղաքականության համար, ինչը կարող է հանգեցնել մարդկության համար նոր ռեգիոնալ պատերազմների՝ պատերազմներ բնական պաշարների համար»,–ասված է զեկույցում։

Այս խորագրի վերջին նյութերը