Աշխարհ

24.03.2012 10:23


Վրաստանը մայիսի 1-ից կանդամակցի OTIF–ին

Վրաստանը մայիսի 1-ից կանդամակցի OTIF–ին

Վրաստանն այս տարվա մայիսի 1-ից կդառնա Միջազգային բեռնափոխադրումների միջկառավարական կազմակերպության(OTIF) անդամ։

Կազմակերպությունը ստեղծվել է 1980թ.։ Այն ապահովում է միջազգային բեռնափոխադրումների նորմատիվային միասնական համակարգի մշակումը։ OTIF–ի անդամներ են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, դանիան, Նորվեգիան, Թուրքիան, Բելգիան և այլ երկրներ։

Կազմակերպությանը Վրաստանի անդամակցության հարցն առաջացավ Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքների մեկարկից հետո։ Այն Թուրքիայի տարածքով կապվելու է Արևմտյան Եվրոպայի երկաթգծային ենթակառուցվածների հետ՝ դառնալով Եվրոպան և Ասիան կապող այլընտրանքային տրանսպորտային միջանցք։

Այս խորագրի վերջին նյութերը