Լրահոս

24.03.2012 09:54


Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1882թ. մարտի 24-ին Ռոբերտ Կոխը հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը: 1982 թվականից ողջ աշխարհում յուրաքանչյուր մարտի 24 նշվում է որպես տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր, որի հիմնական նպատակն է առավել համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլյոզի դեմ պայքարը:

Տուբերկուլյոզն առողջապահության առավել բարդ խնդիրներից մեկն է ողջ աշխարհում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք, և 2 մլն մարդ մահանում է այս հիվանդությունից:

Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում», որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:

Այս խորագրի վերջին նյութերը