Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաև ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի դատավարության նկատմամբ հասարակության լայն շրջանակի հետաքրքրությունը՝ հրապարակում ենք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Արշակ Վարդանյան) 2012թ. մարտի 23-ին հրապարակած դատավճռի եզրափակիչ մասը.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը,
2012թ. մարտի 23-ին դռնբաց դատական նիստում արագացված դատական քննության կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
1. Հովհաննես Ղուկասի Թամամյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
2. Արմեն Վահանի Պողոսյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,
3. Վահան Սարգսի Խանզադյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով
Գնահատելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 119-րդ, 357-360, 364-365, 369-375, ինչպես նաև 375.1-375.4 հոդվածներով,
Վ Ճ Ռ Ե Ց
1. Հովհաննես Ղուկասի Թամամյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ`
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում 2/երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը` նշանակված պատիժները մասնակիորեն գումարել և ամբաստանյալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով:
Հովհաննես Թամամյանի պատժի կրման սկիզբն հաշվել 2011թ. մարտի 24-ից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
2. Արմեն Վահանի Պողոսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2/երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11/տասնմեկ/ ամիս 10/տաս/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Արմեն Պողոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
3. Վահան Սարգսի Խանզադյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2 /երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11 /տասնմեկ/ ամիս 12/տասներկու/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Վահան Խանզադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Վահան Խանզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Դատավճիռը կարող է հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հովհաննես Թամամյանն ազատազրկվեց 4 տարով