Լրահոս

23.03.2012 16:10


ԼՂՀ–ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

ԼՂՀ–ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը։

Օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Նախագահ Սահակյանը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը համարել է պետության կարևորագույն գործառույթներից մեկը և պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը: Նա հանձնարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարին սահմանված կարգով ընթացավորել և հաստատման ներկայացնել նախագիծը համապատասխան հանձնարարականներով:

Այս խորագրի վերջին նյութերը