Հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահից մեկ ու կես ամիս հետո հետաքննությունը վերջապես հրապարակել է վերջինիս մահվան պատճառի պաշտոնական տարբերակը՝ երգչուհին խեղդվել է լոգարանում սրտի կաթվածից, որի պատճառը կարող էր դառնալ երգչուհու արյան մեջ հայտնաբերված կոկայինը։ Ինչպես հայտնել է դատաքննիչի ներկայացուցիչ Քրեյգ Հարվին, հետաքննությունը հաստատել է, որ Հյուսթոնը երկար ժամանակ կոկային էր օգտագործում, սակայն նշել, որ համարում, որտեղ մահացել է երգչուհին, կոկային չկար, իսկ այնտեղ գտնվող հանգստացնող դեղամիջոցները չէին կարող առաջացնել սրտի կաթված: Ենթադրաբար Հյուսթոնի մահից հետո բոլոր թմրամիջոցները դուրս են բերվել համարից, որպեսզի հետաքննությունը չկարողանա գտնել թմրամիջոցները մատակարարող անձանց:
Հիշեցնենք, որ 48-ամյա Ուիթնի Հյուսթոնը մահացել է Լոս-Անջելեսի «Բևեռլի Հոլթոն» հյուրանոցի համարներից մեկում փետրվարի 12-ին։
Հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը