Լրահոս

23.03.2012 16:04


Մել Գիբսոնը վաճառում է իրեն պատկանող հանգստավայրը

Մել Գիբսոնը վաճառում է իրեն պատկանող հանգստավայրը

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնումը», հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը վաճառում է Կոստա-Ռիկայում իրեն պատկանող հանգստավայրը:  Խաղաղ օվկիանոսի Պլայա Բարիգոնա ափին գտնվող երեք վիլլայի դիմաց դերասանը պահանջում է 29, 7 մլն դոլար: Տների պատերը պատրաստված են կոստառիկյան ծառատեսակներից, տանիքը՝ իսպանական հախճասալից, ամեն մի տուն ունի առանձին լողավազան և ընդարձակ ծածկապատշգամբ: Անձնական հանգստավայրը վաճառելու որոշումը Գիբսոնն ընդունել է կնոջից՝  Օկսանա Գրիգորևայից բաժանվելուց հետո: 

Այս խորագրի վերջին նյութերը