Լրահոս

23.03.2012 15:59


Ժիրինովսկուն չեն դատի ավանակին ծաղրելու համար

Ժիրինովսկուն չեն դատի ավանակին ծաղրելու համար

Սևաստոպոլի Նահիմյան վարչական  դատարանը հրաժարվել է քննել «Հրաշք-իշուկ» ֆերմայի տնօրեն Նիկոլայ Պոմոգալովի ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի դեմ ներկայացրած հայտը: «Պարզվել է, որ դատական հայտը պետք է ներկայացվեր ըստ Վլադիմիր Վոլֆովիչի Մոսկվայում բնակության  վայրի», - հայտնել է Պոմոգալով «Սեգոդնյա» թերթի խմբագրությանը՝ հավելելով, որ չի պատրաստվում Մոսկվա մեկնել: Պոմոգալովը մեղադրում է Վլադիմիր Ժիրինովսկուն կենդանիներին ծաղրելու համար և պահանջում է, որ Ժիրինովսկին հրապարակային ներողություն խնդրի: Դատական հայտի պատճառ էր դարձել   Ժիրինովսկու նախընտրական տեսահոլովակը, որտեղ նա բռնություն է գործադրում ավանակի նկատմամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը