Լրահոս

23.03.2012 15:22


Ընդդիմադիր ուժերն իրար դե՞մ են աշխատում

Ընդդիմադիր ուժերն իրար դե՞մ են աշխատում

Լրագրողների խնդրանքով «Ազատ դեմոկրատների» վարչության անդամ Արմեն Առաքելյանը պարզաբանել է ընդդիմադիր ուժերի՝ իրար դեմ առաջադրվելու փաստը։ Առաքելյանի խոսքերով՝ դա անհամաձայնության խնդիր է, քանի որ դաշինքը տեղյակ չէր, որ Նիկոլ Փաշինյանն արդեն առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում։ Նույն ընտրատարածքում է առաջադրվել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իշխանության թեկնածուն է Սամվել Ալեքսանյանը։ Առաքելյանը մեղադրել է ՀԱԿ–ին, որ իրենք չեն համաձայնեցնում իրենց քայլերն ընդիմադիր այլ ուժերի հետ.

–ՀԱԿ–ն իրեն իշխանության պես է պահում. բոլոր ընտրատարածքներում առաջադրվել են, այլ ուժերն էլ ինչ ուզում են, թող անեն։

Արմեն Առաքելյանն ասել է, որ դաշինքը կբանակցի և կփորձի համաձայնության գալ այլ ուժերի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը