Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգության» ցուցակն իր բովանդակությամբ հացադուլի շարունակությունն է
Այսօր անդրադառնալով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է.
–«Ժառանգություն» կուսակցության ցուցակն այս տարի և առաջիկա տարիների համար առաջարկում է միացյալ հավաքական, որտեղ ապահովվում է հայ մարդու, ՀՀ քաղաքացու ազատությունը, գաղափարների, մտքերի ազատ մրցակցությունը՝ որոշակի ուղենիշների շրջանականերում։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ մայիսի 6–ին ակնկալում է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնց հետևանքով «Ժառանգության» միասնական ցուցակը կհավաքի ձայների 25%–ը.
–Այս անգամ աննախադեպ ընտրություններ են լինելու, և դա պայմանավորված է նրանով, որ նախ` այդ հանձնարարությունն արձակվում է գործող նախագահի և իշխող կուսակցությունների կողմից, երկրորդ՝ մասնակից քաղաքական ուժերը շատ բազմազան են (լինելու է այդ ուժերի անկախ դիտորդների բարձր ներկայություն), երրորդ՝ պարզ չէ, թե ո՞ւր կգնա մեր երկիրը, եթե այս անգամ խոսքը և գործը չհամապատասխանեն իրար, և այդ հանձնարարությունն ի կատար չածվի։
«Ժառանգության» ղեկավարը նաև ասել է, որ իրանց ցուցակը անցյալ տարվա իր հացադուլի շարունակությունն է.
–Ես համարում եմ, որ այսօրվա «Ժառանգության» ցուցակը՝ իր բովանդակությամբ, իր իմաստասիրությամբ, իր մատուցմամբ, այդ ազատության ձոնի, կամ հացադուլի, շարունակությունն է։

7or.am