Լրահոս

23.03.2012 13:24


Ջհանգիրյանը վստահ է

Ջհանգիրյանը վստահ է

«Ցավոք, կամ այս դեպքում բարեբախտաբար, ես Ահարոն Ադիբեկյանը չեմ և չեմ կարող կանխատեսումներ անել»,–այսօրվա ասուլիսին ասել է ՀԱԿ պետա-իրավական հարցերի հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը գնահատում կուսակցությունների համամասնական ցուցակները, ու ինչ տեսք կունենա ապագա Ազգային ժողովը։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում ՀԱԿ հնարավորություններին, բանախոսը նշել է. «Եթե Հայաստանում մայիսի 6-ին և դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրական գործընթացները զարգանան մեր Ընտրական օրենսգրքի տառին համապատասխան, ապա ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը