Լրահոս

23.03.2012 13:07


Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեր...

Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեր...

Այսօրվա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե նախօրեին առաջադրելով իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում՝ տեղյակ չի եղել, որ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ևս առաջադրվել է այդտեղ:

«Ես չգիտեի, որ կլիներ ընդդիմադիր այլընտրանքային թեկնածու։ Անցյալ կիրակի` «Ժառանգության» խորհրդի նիստից հետո, երբ որոշվեց համամասնական և մեծամասնական ցուցակները, սպասում էի մինչև վերջին օրը՝ հասկանալու, թե որ ընտրատարածքն է, որը պետք է մնա այլընտրանք»,-ասել է «Ժառանգության» ղեկավարը: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընդդիմադիր կուսակցություններին նստել սեղանի շուրջ և համատեղ քննարկումների արդյունքում ամեն մի ընտրատարածքում թողնել միայն մեկ միասնական թեկնածու:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ ասել էր. «Ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16։50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, և հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից»։

Այս խորագրի վերջին նյութերը