Լրահոս

18.05.2009 14:08


Վարդան Ղուկասյանը՝ ակադեմիկոս

Վարդան Ղուկասյանը՝ ակադեմիկոս

Ռուսաստանի բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի ակադեմիկոսները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մայիսի 16-ին շնորհել են ակադեմիայի իսկական անդամի (ակադեմիկոսի) կոչում:

Նշված ակադեմիայի անդամ են դառնում ոչ միայն գիտնականներ, այլև արվեստի, քաղաքական և հասարակական կյանքում աչքի ընկնող գործիչներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ: Ակադեմիկոսի կոչումը Վարդան Ղուկասյանին շնորհվել է ոչ թե գիտական ներդրման, այլ՝ Գյումրիի տնտեսական զարգացմանը նպաստելուն ուղղված նախաձեռնությունների համար:

Քաղաքապետին շնորհավորելու էին եկել ակադեմիայի անդամ պրոֆեսորներ Ստեփան Մելիք-Օհանյանը, Սարգիս Գրիգորյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

Գյումրիում տեղակայված ռուսական զորակայանի հոգևորական Անդրեյ Վատն էլ Վարդան Ղուկասյանին հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի պատվոգիրը՝  Ս. Ալեքսանդրայի եկեղեցու վերականգմանը աջակցելու համար:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ս. Ալեքսանդրայի եկեղեցու վերականգնման մեջ մեծ ներդրում ունեցել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը