Բեռլուսկոնի. «Անհեթեթե է, որ ես սեռական հարաբերության համար կարող եմ վճարել»
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «անհեթեթ» է որակել իր' անչափահաս պարուհու հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին լուրերը և հայտարարել, թե կնոջ հետ բաժանվելուց հետո «պարբերաբար ռոմանտիկ հարաբերություններ» է ունենում իր սիրուհու հետ:
Խոսքը գիշերային ակումբի մարոկկացի 17-ամյա պարուհու մասին է, որը, ըստ իտալական ԶԼՄ-ների՝ հաճախ է ներկա գտնվել վարչապետի առանձնատանը տեղի ունեցող երեկույթներին։
Հաղորդվում էր, որ Բեռլուսկոնին հարցաքննության է հրավիրվել, որը տեղի կունենա այս շաբաթ։ Քաղաքական գործչի մեղքը հաստատվելու դեպքում՝ նրան սպառնում է ազատազրկում։
Բեռլուսկոնին, սակայն, վստահ է իր անմեղության մեջ։
-Իմ նկատմամբ ներկայացված մեղադրանքներն անհիմն են։ Միայն այն միտքը, որ ես կնոջը կարող եմ սեքսի համար վճարել, արդեն իսկ անհեթեթ է: Ինձ համար դա ստորացուցիչ է։ Չնայած, որ ես իմ ընկերուհուն հանրությանը չեմ ներկայացրել, բայց հավատացեք, որ նա թույլ չէր տա այն անհեթեթությունները, որոնց մասին գրում են թերթերը,-հայտարարել է Բեռլուսկոնին։