Իրանն արձագանքել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտարարությանը
Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Պետությունը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի ցանկացած բանաձևին, որը չի խախտում Սիրիայի ինքնիշխանությունը: «Իրանը աջակցելու է ցանկացած ծրագրին, որը կբավարարի Սիրիայի ժողովրդի պահանջներին և կնպաստի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից հայտարարված բարեփոխումների իրականացմանը»: Մեհմանփարաստը նաև ընդգծել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով և կոչ է արել խուսափել միջամտությունից ու շտապ որոշումներից: