Ֆրանսիայի իշխանությունները փակել են Մոհամադ Մեռայի ֆեյսբուքյան էջը
Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը դիմել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի եվրոպական գրասենյակին՝ պահանջելով փակել թուլուզցի ահաբեկիչ Մոհամադ Մեռային նվիրված էջը։ Պահանջը կատարվել է. 435 «լայք» հավաքած էջը փակվել է։ Էջը հասցրել էին դիտել «Ֆեյսբուքի» 500 օգտատեր։ Նրանցից շատերը ահաբեկչին նվիրված էջում բացասական արձագանքներ էին զետեղել Ֆրանսիայի ոստիկանության հասցեին։ Որոշ այցելողներ էլ իսլամիստ ծայրահեղականներին սատարող հաղորդագրություններ էին թողել։
Հիշեցնենք, որ 10 մարդու կյանք խլած ահաբեկիչը սպանվել էր երեկ՝ Թուլուզի իր բնակարանում ոստիկանության հատուկ ծառայության գործողության ժամանակ։ Գրեթե երկու օր տևած շրջափակումից հետո, ոստիկանության գրոհի ժամանակ, Մեռային գնդակահարել էր դիպուկահարը։