Լրահոս

18.05.2009 15:44


Խոսրով Հարությունյան. «Եվրատեսիլում մենք վատ ելույթ ունեցանք»

Խոսրով Հարությունյան. «Եվրատեսիլում մենք վատ ելույթ ունեցանք»

«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանի՝ 10-րդ հորիզոնականը զբաղեցնելը բոլորովին էլ նրանից չէ, որ սփյուռքը վիրավորված է հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի վարած քաղաքականությունից։ Ըստ Խոսրով Հարությունյանի՝ սփյուռքը պետք է հասկանա, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի շահերը տարբերվում են Սփյուռքի առաջադրած խնդիրներից։

-Ես կարծում եմ, որ, իհարկե, պետք է լսել Սփյուռքին, բացատրել իրավիճակը։ Մենք էլ ենք, չէ՞, ուզում լավ ապրել։ Սփյուռքն էլ պետք է հասկանա, որ չի կարելի մեզ դնել այսպիսի ընտրության առջև՝ երեխայիդ ապագա՞ն, թե՞ Սփյուռքի առաջադրած խնդիրները,-ասել է Խոսրով Հարությունյանը։

Նա վստահեցրել է, որ եթե Սփյուռքը ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա իր գործադրած ջանքերի թեկուզ 20%-ը ներդներ Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա ավելի լավ արդյունքների կհասներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը