Լրահոս

22.03.2012 17:45


ՀԱԿ–ը ԿԸՀ ներկայացրեց 120 հոգուց կազմված համամասնական ցուցակը

ՀԱԿ–ը ԿԸՀ ներկայացրեց 120 հոգուց կազմված համամասնական ցուցակը

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՀԱԿ համամասնական ցուցակը:

«Մեր ցուցակի առաջին երեք տեղերը կարող եմ ասել: Ցուցակը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում է Ստեփան Դեմիրճյանը, իսկ եռյակը եզրափակում է Արամ Սարգսյանը: Կարող եմ ասել նաև, որ մեր համամասնական ցուցակը 120 մարդուց է բաղկացած, իսկ վերջին հորիզոնականում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանն է»,-լրագրողներին ասաց Մանուշակ Պետրոսյանը:

r.am

Այս խորագրի վերջին նյութերը