Լրահոս

22.03.2012 17:26


Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի

 «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երևանի թիվ 7 ընտրատարածքում: Այս ընտրատարածքում առաջադրվել են նաև գործարար Սամվել Ալեքսանյանը(Լֆիկ Սամո) և անկուսակցական Վարդան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»–ը գրել էր, թե ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանն իրենց առաջարկել գրազ գալ, որ որեւէ մեկն իր դեմ չի առաջադրվի Երեւանի թիվ 7 ընտրատարածքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը