Լրահոս

22.03.2012 17:04


Քրդերի դեմ գործողության հետևանքով Թուրքիայում 12 մարդ է զոհվել

Քրդերի դեմ գործողության հետևանքով Թուրքիայում 12 մարդ է զոհվել

Քրդական աշխատավորական կուսակցության ակտիվիստների դեմ կատարված հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի հարավ–արևելքում 12 մարդ է զոհվել՝ 6 քուրդ և 6 թուրք զինծառայող։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում Ջուդի սարի լանջին՝ սահմանամերձ Շիրնակ նահանգում։

Ռազմական գործողությունը, որում ներգրավված են ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, սկսվել է ամսի 20–ին։ «BBC News»–ը հաղորդում է, որ գործողության պատճառ են հանդիսացել քրդերի կողմից հրահրված անկարգությունները Դիարբեքիրում։ Այնուհետև անհնազանդության ակցիաները տեղափոխվել են այլ բնակավայրեր։

ԶԼՄ–ն նշում է, որ այս գործողությունը խոշորագույնն է 2012–ին։ Թուրքական բանակի նախորդ խոշոր գործողությունը քրդերի դեմ անցկացվել է 2011–ի դեկտեմբերին, որի արդյունքում զոհվել է 35 խաղաղ քուրդ բնակիչ։ Այդ մարդկանց մահվան կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թ. Էրդողանը ստիպված է եղել ներողություն խնդրել։

Այս խորագրի վերջին նյութերը