Լրահոս

22.03.2012 15:53


Վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի առանձնատունը

Վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի առանձնատունը

Բևեռլի-Հիլզում գտնվող առանձնատունը, որտեղ 2009-ին մահացել է Մայքլ Ջեքսոնը, վաճառքի է հանվել: Այն գնահատվել է 23,9 մլն դոլար, մինչդեռ կառուցման տարում՝ 2002-ին, այն գնահատվել է 38 մլն դոլար։

Հայտնի երգչից առանձնատանը հետքեր չեն մնացել. այն լիովին պատրաստ է ընդունել ապագա տիրոջը:

Տեղեկություններ կան նաև, որ տան վաճառքով զբաղվող գործակալները մանրամասն ուսումնասիրելու են բոլոր հավանական գնորդների ֆինանսական կարողությունները, որպեսզի պատահական մարդիկ չկարողանան մուտք գործել այնտեղ առանձնատունն ուսումնասիրելու նպատակով:

Առանձնատան մակերեսը կազմում է 1500 քմ։ Այն ընդգրկում է 7 ննջարան, 13 լոգարան, 14 բուխարի, նկուղ, մարզասրահ և լողավազան:

Ջեքսոնն այնտեղ տեղափոխվել է 2008-ի դեկտեմբերին, երբ ստիպված էր պարտքերի պատճառով վաճառել իր Neverland ագարակը:

Այս խորագրի վերջին նյութերը