Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր` «Հինգաստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությամբ։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացում, որոնց շնորհիվ կհստակեցվեն և կպարզեցվեն անշարժ գույքի գնահատման ոլորտի իրավահարաբերությունները։ Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխության արդյունքում 2011-2012 թթ. ուսումնական տարվանից ՀՀ բուհերն ավարտող «Սերվիս» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են ունենալ մագիստրոսի կրթական աստիճան, ինչը կստեղծի զբոսաշրջության և ընդհանրապես սպասարկման ոլորտի պատշաճ կազմակերպման նախադրյալներ։ Կառավարության նիստում փոփոխվել է նաև Հայաստանում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու նախկին որոշումը, որի շնորհիվ կհստակեցվի ռեգիստր մուտքագրվող անհատական տվյալների շրջանակը։
Կառավարությունը հավանություն է տվել
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր` «Հինգաստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությամբ։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացում, որոնց շնորհիվ կհստակեցվեն և կպարզեցվեն անշարժ գույքի գնահատման ոլորտի իրավահարաբերությունները։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխության արդյունքում 2011-2012 թթ. ուսումնական տարվանից ՀՀ բուհերն ավարտող «Սերվիս» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են ունենալ մագիստրոսի կրթական աստիճան, ինչը կստեղծի զբոսաշրջության և ընդհանրապես սպասարկման ոլորտի պատշաճ կազմակերպման նախադրյալներ։
Կառավարության նիստում փոփոխվել է նաև Հայաստանում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու նախկին որոշումը, որի շնորհիվ կհստակեցվի ռեգիստր մուտքագրվող անհատական տվյալների շրջանակը։