Լրահոս

22.03.2012 12:39


Աղասի Արշակյան. «Չեմ առաջադրվում, որովհետև կործանարար ներդաշնակություն եմ տեսնում...»

Աղասի Արշակյան. «Չեմ առաջադրվում, որովհետև կործանարար ներդաշնակություն եմ տեսնում...»

Աղասի Արշակյանը հայտարարություն է տարածել՝ նշելով խորհրդարանական ընտրություններին իր առաջադրվելու պատճառները.

«Հայտարարում եմ, որ վերանայել եմ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին իմ նախնական որոշումը: Չառաջադրվելուս որոշումը պայմանավորված է հետևյալ գործոններով: Դա բողոք է` առանձին լրագրողների և լրատվամիջոցների անվայել ու քստմնելի պահվածքի դեմ, նրանց կողմից ազնիվ մրցունակ թեկնածուներին քաղաքական պատվերով նախապես անվանարկելու, ստեղծված բանսարկու և պիղծ տեղեկատվական ճահճի դեմ:
Չառաջադրվելուս որոշումը բողոք է անհավասար պայմաններով մցակցության և արհեստական խոչընդոտների միջոցով անհաղթահարելի օրենսդրական սահմանափակումների դեմ: Բողոք է ընտրացուցակների առնվազն 25%-անոց ուռճացվածության և էլեկտրոնային քվեարկությունների արդյունքներն իրականության հետ համապատասխանությունը ստուգելու գործնական անհնարինության դեմ:
Չեմ առաջադրվում, որովհետև կործանարար ներդաշնակություն եմ տեսնում ընտրող-ընտրվողների մեծամասնությունների միջև, տեսնում եմ, որ զգալիորեն պակասել է իմ կերպի անձանց գործունեության և անձիս վայել ընտրազանգվածը…
Չեմ առաջադրվում՝ անսալով հարազատ-ընկեր-բարեկամներիս՝ առողջությունս ավելորդ չքայքայելու ու պատիվս խնայելու հորդորներին… Վերոգրյալն ապացուցում է, որ նվաստիս անմնացորդ ու անաչառ ծառայությունները (1990-95թթ.՝ ՀՀ ԳԽ-ում և 1999-2007թթ.՝ ՀՀ ԱԺ-ում) չեն համապատասխանում այսօրվա ընտրողի պահանջմունքներին, որ կան ինձանից արժանավոր բազմաթիվները, վկա՝ հրապարակ նետված՝ "ազգային' ու պահպանողականե, աղանդավորական ու դեմոկրատական, նույնիսկ սուտ ցեղակրոնական և անհավատ քրիստոնեական խառնացուցակները…»։

Այս խորագրի վերջին նյութերը