Աշխարհ

22.03.2012 12:33


Կոնգրեսականները պահանջում են ավելացնել Հայաստանին, Արցախին ու Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության չափը

Կոնգրեսականները պահանջում են ավելացնել Հայաստանին, Արցախին ու Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության չափը

Ներկայացուցիչների պալատի 30–ից ավելի կոնգրեսականներ պահանջել են ավելացնել Հայաստանին, Արցախին ու Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության չափը:  Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կայքը։

Մինչ այդ, նման պահանջով հանդես էր եկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։ Իրենց նամակում կոնգրեսականներն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման միջոցով աջակցելու կարևորությունը: 
Նամակի հեղինակները պահանջում են Լեռնային Ղարաբաղին հատկացնել նվազագույնը 5 մլն դոլար, իսկ Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնության 10 տոկոսն ուղղել Ջավախքում նոր աշխատատեղերի բացմանը։ Բացի այդ, նրանք առաջարկում են նվազագույնը 50 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին: 

Այս խորագրի վերջին նյութերը