Տնտեսական

22.03.2012 11:49


Գյուղնախարար. «Գյուղացիները ճիշտ չեն ներկայացնում հարցը»

Գյուղնախարար. «Գյուղացիները ճիշտ չեն ներկայացնում հարցը»

«Որքանո՞վ է անասնաբուժական նպատակներով ներկրված դեղորայքը որակյալ: Մասնավորապես, Արմավիրի մարզի գյուղացիները դժգոհում են դեղորայքի արդյունավետությունից»,–կառավարության այսօրվա նիստում հետաքրքրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից։

«Գյուղացիները ճիշտ չեն ներկայացնում հարցը, քանի որ 2 տարվա մեջ մենք բողոքներ չենք ստացել, ու համաճարակներ չկան: Ինչ վերաբերում է ստուգմանը, ապա Հայաստանը չունի լաբորատորիա` պատվաստանյութերը ստուգելու համար, իսկ Եվրոպա ուղարկելը բավական թանկ է»,–վարչապետի հարցադրմանը պատասխանել էգյուղնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը