«Ռադիոհեդ»-ի կիթառահարը հայտնվել է դասական երաժշտության չարթում
Բրիտանական «Ռադիոհեդ» ռոք խմբի կիթառահար Ջոնի Գրինվուդի և հայտնի լեհ երգահան Քշիշտոֆ Պենդերեցկիի համատեղ աշխատանքը հայտնվել է դասական երաժշտության չարթում: «Ջոնի Գրինվուդ/Քշիշտոֆ Պենդերեցկի» անվամբ ձայնասկավառակը Official Specialist Classical Chart-ում սկսել է արագ բարձրանալ։ Ջոնի Գրինվուդը բազմիցս խոստովանել է, որ դեռ ուսանողական ժամանակներից, երբ լսել է հայտնի երգահանի ստեղծագործությունները, երազել է աշխատել պան Պենդերեցկիի հետ:
Համատեղ ձայնասկավառակը լույս է տեսել մարտի 13-ին։ Ստեղծագործություններից մեկը` «Popcorn Superhet Receiver»-ը, օգտագործվել է որպես սաունդտրեկ Ջոնի Գրինվուդի նկարահանած «There Will Be Blood» կինոնկարում: Մարտի 22-ին Լոնդոնում երաժիշտները պատրաստվում են հանդես գալ համերգով, որի ընթացքում կներկայացվեն նոր ստեղծագործությունները: