Վիկտորիա Նուլանդ. «ԱՄՆ–ը հույս ունի, որ Ասադն ինքնակամ հրաժարական կտա»
«Մենք չէինք ցանկանա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակի ղեկավարել Սիրիան մինչև իշխանության քաղաքական անցումը։ Վաշինգտոնում հույս ունեն, որ Ասադն ինքնակամ հրաժարական կտա հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսությունից հետո»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դրական քայլ էր համարել Սիրիայի հարցով Քոֆի Անանի նախագծի ընդունումը։ Այն բաղկացած է 6 կետից, որոնցից մեկի համաձայն՝ հակամարտության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները։