Լրահոս

21.03.2012 20:41


ԼՂՀ վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները 2012 թ. ի փետրվար ամսում ԼՂՀ շրջաններում կատարված աշխատանքների մասին

Ասկերանի շրջան

Իրավիճակն ըստ ոլորտների

Տնտեսություն

 2012թ. փետրվար  ամսում անհատ հողօգտագործողների կողմից հողի վարձակալության պամանագրեր են կնքվել 57.6 հա վարելահողերի, 31.7 հա արոտավայրերի  և  0.32 հա  թթի այգու նկատմամբ:

Շրջանի համայնքների հողօգտագործողների կողմից ներկայացված հայտերի հիման վրա սկսվել է կարտոֆիլի սերմացուի ներկրման  և տրամադրման աշխատանքները: Ըստ հայտերի` շրջանի բնակիչներին կտրամադրվեն 126600կգ բարձրորակ կարտոֆիլի սերմացու:

Աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքներում  մկնանման կրծողների դեմ պայքար կազմակերպելու նպատակով  ԼՂՀ  գյուղատնտեսության նախարարության կողմից շրջանին  հատկացվել է 450կգ մկնդեղ( ցինկ ֆոսֆիդ),  530լ ձեթ:

Հայրենադարձության գործընթաց

 Ասկերանի շրջանում շարունակվում է վերաբնակեցման գործընթացը: Շրջվարչակազմին վերաբնակվելու ցանկությամբ դիմած քաղաքացիները վերցվում են հաշվառման: Ճշտվել և ԼՂՀ սոցապահովության նախարարություն է ուղարկվել  Ասկերանի շրջանում 1994-2012թթ. վերաբնակեցված  ընտանիքների մասին տեղեկությունները:

Շինարարություն

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության և Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի կողմից ուսումնասիրվել է Ասկերան Քաղաքի մեկ բազմաբնակարան շենքի, մշակույթի տան և շրջվարչակազմի երկու մասնաշենքերի տանիքների տեխնիկական վիճակը, ճշգրտվել է արատները և արդյունքները ներկայացրել նախարարություն ընթացքավորելու համար:

ՔՃՎ բաժնի կողմից ստուգվել է  շրջանի տեղական նշանակության ավտոճանապարհների վիճակը և առաջնահերթ նորոգման ենթակա  ճանապարհների  ցանկը համաձայնացրել շրջվարչակազմի ղեկավարի հետ` առաջիկայում հնարավորություն ընձեռնվելու դեպքում բարեկարգման ծրագրերի մեջ ընդգրկելու համար :

Բաժնի կողմից ստուգվել է Աստղաշեն և Հովսեփավան համայնքների նորակառույց դպրոցական շենքերի շինարարության ընթացքը և կապալառու կազմակերպություններին տրվել համապատասխան հանձնարարականներ` կապված քաղաքաշինական  գործունեության փաստաթղթերի  կարգավորմանը:

Սոցիալական ոլորտ            

Որպես ընթացիկ ծրագիր ընդունվել է համապատասխան  փաստաթղթեր և նշանակվել ու վերանշանակվել պետական նպաստ` շրջանում բնակվող մինչև  18 տարեկան երեխաներ ունեցող համապատասխանաբար  15 և 25 տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների:

 Ընդունվել է  փաստաթղթեր և նշանակվել 25 երեխաների ծննդյան միանվագ նպաստ:  

Ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման նպատակով ՙԱրցախբանկ՚-ի Ասկերանի մասնաճյուղում նպատակային ժամկետային ավանդային հաշիվների բացման նպատակով 3 և ավելի երեխաներ ունեցող 9 ընտանիքներից   ընդունվել  է  փաստաթղթեր: 

ԼՂՀ  կառավարության  2008թ.  դեկտեմբերի  25-ի  N 724  որոշման  համաձայն  շրջանի 7 նորաստեղծ  ընտանիքներից  ընդունվել  է  համապատասխան  փաստաթղթեր  ամուսնության  միանվագ  նպաստ  հատկացնելու  համար:  

Տարածքային գործակալություն են դիմել 2  քաղաքացի գործազրկության կարգավիճակ ստանալու համար:

 Առ  01.02.2012թ. 18799  քաղաքացիներ ստացել են սոցիալական քարտ, իսկ փետրվար  ամսում  55 քաղաքացիների համար ներկայացվել է հայտ:

 Գործակալության հաջորդ ամսվա աշխատանքային պլանով նախատեսվում է նշանակել պետական նպաստ և առանձին սոցիալական խմբերին ցույց տալ միանվագ օգնություն:

Կրթություն

Շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստում լսվել ու քննարկվել է ՙԱրտադասարանական և արտադպրոցական աշխատանքների  դերը սովորողների աշխարհայացքի ձևավորման գործում Սարուշենի, Կարմիր գյուղի, Ծաղկաշատի միջնակարգ և Բերքաձորի հիմնական դպրոցներում՚ հարցը: Այդ նպատակով բաժնի մասնագետները այցելել են վերոնշյալ դպրոցները, հարցը ուսումնասիրել համակողմանի և ներկայացրել տեղեկանք:

            Կատարվել են նախապատրաստական աշխատանքներ դպրոցականների շրջանային օլիմպիադայի կազմակերպման ուղղությամբ: Երեք օր տևած օլիմպիադային 11 ուսումնական առարկաներից մասնակցել են շրջանի դպրոցների շուրջ 260 աշակերտներ, որոնք հաղթող էին ճանաչվել  օլիմպիադայի ներդպրոցական փուլում: Օլիմպիադայի արդյունքների ընդհանրացմամբ շուրջ 40 լավագույն աշակերտներ իրավունք են ստացել մասնակցելու համանուն միջոցառման հանրապետական փուլին:

            Հավաքվել, ստուգվել և ԼՂՀ ԳԹԿ - ին են ներկայացվել շրջանի դպրոցների 12-րդ դասարանների շրջանավարտների դիմում–հայտերը, 12-րդ և 9-րդ դասարանների աշակերտների ավարտական և պետական ավարտական  քննություների ցուցակ հայտերը:

Հրավիրվել է շրջանի դպրոցների զինղեկների խորհրդակցություն` շրջանի քաղ. պաշտպանության բաժնի մասնագետների մասնակցությամբ:

            Ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթներ են կազմակերպվել Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայից և Խնապատի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականությունից  /նոր մրցույթ/:

            ԼՂՀ ԿԳ նախարարության մասնագետների հանձնախմբի կողմից համընդհանուր ստուգման են ենթարկվել շրջանի Այգեստանի և Լեռնավանի միջնակարգ դպրոցները:

            Ստացվել և դպրոցներին է բաշխվել մեթոդական ամսագրեր, հումանիտար օգնություն /ատամի խոզանակներ/:

            Շրջանի դպրոցներում նշվել է Մայրենիի օրը:

            Անց են կացվել շախմատի պատանիների շրջանային առաջնություն, որին մասնակցել են դպրոցների 4 թիմեր: Հաղթել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցի թիմը:

            Բասկետբոլի աղջիկների շրջանային առաջնությանը մասնակցել են 5 թիմեր, հաղթել է ավետարանոցի միջնակարգ դպրոցի թիմը :

            Վոլեյբոլի տղաների և աղջիկների հանրապետական առաջնությանը մասնակցած տղաների հավաքականը գրավել է 3-րդ, իսկ աղջիկների  հավաքականը` 2-րդ տեղը:

            Շախմատի տղաների   և աղջիկների տարիքային հանրապետական առաջնությանը մասնակցել են 8  հոգի:

Մշակույթ  և  երիտասարդություն 

Նախապատրաստական  աշխատանքներ է տարվել ՙԼՂՀ համայնքները մշակույթային խաչմերուկում՚ մրցույթի կազմակերպման և անցկացման ուղղությամբ:

Շրջանից մի խումբ երիտասարդներ մասնակցել են Արցախի հեռուստատեսությամբ կայացած ՙԴեմ առ դեմ ՚ հաղորդմանը:

Աշխատանքներ է տարվել ոլորտը ներառող ՊՈԱ կազմակերպությունների աշխատողների վերաբերյալ համապատասխան տվյալների հավաքագրման ուղղությամբ:

Աշխատանքներ է տարվել 2011թ. դրությամբ գրադարանի և ՙԲերդ՚ համույթի գործունեության մասին համապատասխան  տվյալների հավաքագրման ուղղությամբ:

Հասարակության հետ  կապը

 2012թ. փետրվար     ամսում  վարչակազմի  ղեկավարը  ընդունել   է 11 որոշում:  

 Վարչակազմ է  մտել  տարբեր  բնույթի 34 դիմումներ,  այդ թվում ԼՂՀ նախագահի աշխատակազմից` 2, ԼՂՀ կառավարության աշխատակազմից` 2, ԼՂՀ սոցապ  նախարարությունից`  2, շրջանի համայնքներից`  28 դիմումներ:

Վարչակազմի ղեկավարը ընդունել է 27 քաղաքացիների:

 Բոլոր դիմումները քննարկվել և ընթացքավորվել են  ԼՂՀ-ում գործող օրենսդրության սահմաններում:

Հադրութի  շրջան

Իրավիճակն ըստ ոլորտների

Ավարտինէ  հասցվում  Հադրութ  քաղաքում  կառուցվող  9  բնակարանոց  բնակելի  շենքի  և   Ուխտաձորի, Քյուրաթաղի  համայնքներում  կառուցվող  բնակելի  տներիուԴրախտիկի  մանկապարտեզի  շենքի    շինարարությունը : Բնակելի  տներէ  կառուցվում  Վարդաշատի, Բանաձորր, Արևշատի, Խծաբերդի, Քյուրաթաղի, Տողի, ՄեծԹաղերի, Մարիամաձորի, Ջրակուսի  և  ՀինԹաղերիհամայնքներում :

             Սկսված  է  Ազոխի, Ուխտաձորի   դպրոցների  ու  Տումու  և  Հադրութի  մանկապարտեզների  շենքերի  շինարարությունը

ՄեծԹաղեր ,   Տող  և  Ուխտաձոր  գյուղերում  կառուցվումեն   ներքին  ջրատար  ցանցեր :

Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ ՈՒ Ն

            Աշխատանքներ են  տարվում   գարնանացանի  կատարման  ուղղությամբ:  6915 հա  կատարված աշնանացանի խնամքի   հետ  մեկտեղ  պայքար է  տարվում  նաև  մկնանման  կրծողների  դեմ: Այդ  նպատակին  շրջանին   հատկացվել է 400 կգ  ցինկի  ֆոսֆիդ, 400 լ  ձեթ :

Կ Ր Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն     ԵՎ     Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ

  Կրթության  , մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  բաժինների  կողմից  կատարվել  են  հետևյալ  աշխատանքները `

գ          Կազմակերպվել  և  անց է  կացվել  դպրոցականների  առարկայական  օլիմպիադայի  շրջանային  փուլը  .

գ          հավաքագրվել է  ավարտական  և  պետական  ավարտական  ու  միասնական  քննությունների  մասնակիցների  ցուցակ հայտերն  ու  դիմում  հայտերը .

գ          մեթոդական  օգնություն է  ցուցաբերվել  Տողի  միջնակարգ  դպրոցի  մանկավարժական  կոլեկտիվին .

գ          Ստուգվել է  ՆԶՊ  առարկայի  դասավանդման  դրվածքը  Տողի  և  Տումու  միջնակարգ  դպրոցներում .

գ          ՙՏըրընդեզ՚ ազգային  տոնի  կազմակերպում  Այգեստանի  համայնքում .

գ          Հայրենիքի  պաշտպանի  օրվան  նվիրված  համերգի  կազմակերպում  ՊԲ  Հադրութի  զորամասում .

Հ Ա Ս Ա Ր Ա Կ ՈՒ Թ Յ Ա Ն    Հ Ե Տ     Կ Ա Պ

Հաշվետու  ժամանակաշրջանում   Հադրութի   վարչակազմի   քարտուղարություն  է  մտել 27  դիմում:

ԼՂՀ  նախագահի,  ԼՂՀ  կառավարության  աշխատակազմերից  վարչակազմ  է  մտել   13 որոշումներ  ,   գրություններ  և  դիմումներ :

            Շրջանի  ներսից  վարչակազմ է մտել  22 գրություններ :

            Շրջանի  վարչակազմից  դուրս է  եկել  57  գրություններ :

Վարչակազմի ղեկավարի  և  աշխատակազմի  ղեկավարի  մոտ  ընդունելության  են  եկել  տարբեր  հարցերով   38  հոգի:

Մարտակերտի շրջան

Իրավիճակն ըստ ոլորտների

Սոցիալական ոլորտ

Փետրվար ամսում սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում նշանակվել և վճարման են անցել պետական նոր նպաստներ շրջանում բնակվող մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող 46 ընտանիքների:

 47 երեխաների համար  գործակալությունում նշանակվել է միանվագ նպաստներ`

                   15 երեխաների համար        -   100.0 հազար  - ական դրամ

                   14 երեխաների համար        -    200.0 հազար - ական  դրամ

                   7 երեխաների համար          -    500.0 հազար - ական  դրամ

                   11 երեխաների համար         -    700.0 հազար - ական  դրամ

 

ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի Մարտակերտի բաժանմունքում 12 երեխաների անվամբ բացվել են ժամկետային ավանդային հաշիվներ.

                  5 երեխաների համար  -  500.0 հազար  - ական դրամ

                  7 երեխաների համար -  700.0 հազար  - ական դրամ

Հայտ է ներկայացվել ԼՂՀ սոցապահովության նախարարություն` 16 նորաստեղծ ընտանիքների համար 300.0 հազարական դրամ  ամուսնության նպաստ հատկացնելու համար:

          Գործակալությունում գրանցվել է 2  գործազուրկ:

          Մարտակերտ քաղաքում բնակվող 56 բազմազավակ և 22 միայնակ ընտանիքներին բաժանվել է սննդամթերք:

          Սոցիալական ապահովության Մարտակերտի տարածքային բաժնի կողմից կատարվել են 13 կենսաթոշակների նոր նշանակում, 2 վերաձևակերպում, 40 վերահաշվարկում, հաշվառման է վերցրվել  2 և հաշվառումից հանվել 1 կենսաթոշակառուի գործ:

Շինարարություն, վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ

¨        Սկսվել և ընթացքի մեջ են ներքոհիշյալ աշխատանքները`

¨        Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող. 

Բազմազավակ 4 ընտանիքների  /Ռ.Հովսեփյան, Ն.Ասրյան, Ս.Իսրայելյան, Ա. Գրիգորյան/ համար  բնակելի տների կառուցում.

¨       Մարտակերտի պոլիկլինիկայի շենքի կապիտալ վերանորոգում

¨       Չլդրան

¨       Ակումբի շենքի կառուցում

 Մանկապարտեզի շենքի կառուցում

¨        Բազմազավակ ընտանիքի /Անուշ Էմիրյան/  համար  բնակելի տան կառուցում:

¨       Խնկավան զոհված ազատամարտիկների 2 ընտանիքների համար  բնակելի տների կառուցում:

¨       Կոճողոտ

¨               Զոհված ազատամարտիկների 2 ընտանիքների համար 3 սենյականոց բնակելի տների կառուցում:Բազմազավակ ընտանիքի /Նվեր Հայրիյան/  համար  բնակելի տան կառուցում:

¨       Գետավան

¨                 Զոհված ազատամարտիկի ընտանիքի համար  2 սենյականոց բնակելի տան կառուցում:

¨               Բազմազավակ ընտանիքի /Օլյա Կիրակոսյանի/  համար  բնակելի տան կառուցում:

¨       Նոր-Կարմիրավան

¨        Բազմազավակ ընտանիքի /Գոհար Հովսեփյան/  համար  բնակելի տան կառուցում:

¨        Մաղավուզ

¨                Բազմազավակ ընտանիքի /Անահիտ Եդիգարյան/  համար  բնակելի տան կառուցում:

¨       Թալիշ

¨                Բազմազավակ ընտանիքի  /Իրինա Ստեփանյան/  համար  բնակելի տան կառուցում:

¨        Շահմասուր

¨                Բազմազավակ ընտանիքի /Վ. Առաքելյան/  համար  բնակելի տան կառուցում:

¨               Թրղե ջրատարի կառուցում.

¨            ՀՀ  հիմնադրամի  կողմից իրականացվող

¨       Չափար

¨       գԽմելու ջրագծի վերակառուցում

¨       Հաշվետու ժամանակաշրջանում ԼՂՀ արդարադատության նախարարության պետռեգիստրի Մարտակերտի տարածքային բաժնի կողմից  սկզբնական գրանցում է ստացել 4  անհատ ձեռնարկատեր:

¨          

¨             ԼՂՀ ԱԳԿՊԿ  Մարտակերտի տարածքային ստորաբաժանման կողմից կատարվել են.

¨        Սեփականության իրավունքով պետական գրանցումներ`

¨                        

¨       - Շահումյանի շրջ.գ. Նոր Գետաշեն       - 1 միավոր                            25.6մ2

¨       - բնակելի տուն      - 10 միավոր               1481.33 մ2

¨       - տնամերձ             - 2 միավոր                 0.2 հա

¨       -հողամաս              - 1 միավոր                            0.0134 հա

¨        -վարելահող                                 - 3 միավոր                            7.03  հա

¨                             

¨       Գրավի /հիփոթեքի/ իրավունքով գրանցվել է`

¨            - բնակելի տուն                                     - 7 միավոր                     1197.06 մ2

¨            -բնակարան                                         - 2 միավոր                       153.34 մ2

¨            - Դրմբոն ճաշարան                                -1 միավոր                      95.62 մ2

¨           - Դրմբոն խանութ                                   -1 միավոր                      24.27 մ2

¨            - Մարտակերտի կաթի կոմբինատ          -1 միավոր                      962.5 մ2

         Վարձակալության իրավունքով գրանցվել է`

                          - վարելահող                                            - 2 միավոր                50.4 հա

         

   Կրթություն

 

           Փետրվարի 13-ից-15-ը, նախապատրաստվել և անց է կացվել դպրոցականների      առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը: ԼՂՀ ԿԳ նախարարություն է ներկայացվել հանրապետական փուլի 41 մասնակիցների հայտը և փետրվարի 25-ին, 28-ին և 29-ին ապահովվել է համապատասխանաբար` հայոց լեզվից 11, ինֆորմատիկայից 1, պատմությունից 4 աշակերտների մասնակցությունը  հանրապետական  փուլին:

         Փետրվարի 16-ին, 20-ին, 23-ին, 27-ին,  ներառական  կրթության մասնագետները  համապատասխան աշխատանքներ են կատարել Վանքի, Վերին Հոռաթաղի, Կոճողոտի, Դրմբոնի, Ծմակահողի  դպրոցներում:

            Փետրվարի 21-ին,  Շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել է ՙՄայրենիի օրվան՚ նվիրված  միջոցառումներ:

         Նույն օրը, Ստեփանակերտ քաղաքում ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից կազմակերպված ՙՄայրենիի օրվան՚ նվիրված  միջոցառմանը մասնակցել են կրթության բաժնի առաջատար մասնագետը և Հաթերքի միջնակարգ դպրոցի տնօրենը: Վերջինս պարգևատրվել է ԼՂՀ ԿԳ նախարարի պատվոգրով և նվերով:

         ԼՂՀ ԿԳ նախարարությունից ստացվել և շրջանի հանրակրթական  դպրոցներին է բաշխվել  25  անուն  մասնագիտական  ամսագրեր` ընդամենը 1000 հատ, 3170 աշակերտներին է բաշխվել  ատամի խոզանակներ:

           Փետրվարի 27-ին, ԳԹԿ է  ներկայացվել  12-րդ դասարանից միասնական քննությունների 122 հավակնորդների դիմում-հայտերը` համապատասխան փաստաթղթերով և 9-րդ ու 12-րդ դասարանների ավարտական քննությունների ցուցակ-հայտերը:

 Փետրվարի 27-ին, ԳԹԿ-ի կողմից ստուգումներ է կազմակերպվել Վանքի      միջնակարգ  և  Ծմակահողի  հիմնական  դպրոցների 5-րդ, 7-րդ,10-րդ դասարաններում:

Մշակույթ և երիտասարդություն

         Փետվարի 13-ին, կազմակերպվել և անց է կացվել Տյառնընդառաջի  տոնակատարությունը:

Արհեստակցական կազմակերպությունների միության կողմից շրջանի 6 նորապսակ զույգի տրվել են նվերներ:

         Փետվարի 14-ին, անց է կացվել  երիտասարդական երեկո` նվիրված Սուրբ Վալենտինի տոնին, որին մասնակցել են շրջկենտրոնի և մոտակա համայնքների  երիտասարդներ:

         Փետվարի 23-ին, ՙՀայենիքի պաշտպանի՚ օրվա կապակցությամբ  կազմակերպվել է տոնական միջոցառում:

         Փետվարի 28-ին, մշակույթի և  երիտասարդության կենտրոնի համույթը համերգային ծրագրով հանդես է եկել Հաթերք և  Շահումյանի շրջանի Ականաբերդ համայնքներում:           

 Սպորտ

            Փետրվարի 13-ից-14ը, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում անց է կացվել զոհված ազատամարտիկ Վիգեն Շիրինյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար, որին մասնակցել են Մարտակերտի, Թալիշի, Հաթերքի և Ներքին Հոռաթաղի համայնքներից 12 պատանիներ ու աղջիկներ: Հուշամրցաշարում մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի կողմից պարգևատրվել են դրամական պարգևով, պատվոգրերով և դիպլոմներով:

            Փետրվարի 23-ից-24-ը, Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել զոհված ազատամարտիկ Սլավա Ներսիսյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտ, որին մասնակցել են Մարտակերտի, Հաթերքի, Կուսապատի և Ներքին Հոռաթաղի թիմերը: 11 քաշային կարգերում 1-ին տեղեր գրաված մարզիկները  ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի կողմից պարգևատրվել են դրամական պարգևով, իսկ մրցանակային տեղերը գրաված մարզիկները` պատվոգրերով:Հասարակայնության հետ կապ

Վարչակազմ է մտել 4 գրավոր դիմում ԼՂՀ նախագահի աշխատակազմից, 1-ը` ԼՂՀ կառավարությունից, 2-ը` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից և 137  դիմումª շրջանի քաղաքացիներից:

Վարչակազմի  ղեկավարն  ընդունել  է  32  քաղաքացիների:

Մարտունու շրջան

                                    Իրավիճակն ըստ ոլորտների

 

Սոցիալական ոլորտ

2012թ. փետրվարին սոցծառայության  գործակալությունում մուտքագրվել է 81 դիմում, որոնք ժամանակին ընթացքավորվել  են £ 

Տրվել են տարբեր բնույթի 22 տեղեկանքներ£

Ձևակերպվել ենª

երեխայի ծննդյան միանվագ նպաստի 31գործ

-ամենամսյա պետական նպաստի 25 գործ

-ամուսնության միանվագ նպաստի 13 գործ

Ընդունվել է 80 հայտ սոցիալական քարտերի տրամադրման համար£

Ձևակերպվել է մեկ մահացած հաշմանդամ զինծառայողի գործª գերեզմանի բարեկարգման փոխհատուցում ստանալու համար£

Ընդունվել է մեկ զոհված զինծառայողի գործª ապահովագրական գումարի,  հուղարկավորման և գերեզմանի բարեկարգման ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար£

ԼՂՀ սոցապահովության նախարարության կողմից 4 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող մարտունաբնակ 59 ընտանիքների և 33 միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների տրամադրվել է սննդամթերք£

Տնտեսություն£ Հաշվետու ամսում հողերի վարձակալության պայմանագիր է կնքվել 37 հողօգտագործողների հետ£

Տեղեկություններ է վերցվել համայնքներից վերանորոգման ենթակա գյուղտեխնիկայի, լիզինգային ձևով տրակտորների և գյուղմեքենաների պահանջի մասին£

Ժամանակացույց է կազմվել Մարտունու ՙՄՏԿ՚ ՓԲԸ-ի միջոցով գարնանացան մշակաբույսերի  կատարվելիք աշխատանքների համար£

Հողերի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ստուգումներ են իրականացվել Ճարտար, Ղ.Ճարտար, Քարահունջ համայնքներում£

Փետրվար ամսում 1414200դրամ հողի վարձավճար է հավաքագրվել£

Սոցիալ-տնտեսական զարգացում£ 2012թ. փետրվար ամսում բաժնի կողմից  համակարգվել է շրջանի 36 համայնքների ավագանու որոշումներով  հաստատված եռամսյակային համամասնությամբ բաշխված համայնքային բյուջեների ներկայացման աշխատանքները£

Կազմվել են շրջվարչակազմի աշխատակազմի 2011թ. հաստիքացուցակում ընդգրկված  անձանց համար անհատական հաշիվ բացելու հայտերը և անհատական հաշվետվությունները£

Հրապարակման նպատակով կազմվել և ֆինանսների նախարարությանն է ներկայացվել շրջվարչակազմի ենթակայության ՊՈԱԿ-ի  և ՓԲԸ-ի կողմից 2012թ. իրականացվող գնումների պլանները£

ՙՂեկավար աշխատողների  եկամուտների և գույքի հայտարարագրման մասին՚ ԼՂՀ օրենքի համաձայն  իրականացվել  են  համապատասխան միջոցառումներ շրջանի հայտարարատու համարվող  անձանց անձնական տվյալների հավաքագրման  և  հարկային  մարմին  ներկայացման  ուղղությամբ£ 

Կրթություն£ Հաշվետու ժամանակաընթացքում կրթության բաժնի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.

1. Փետրվարի 13-15-ը կազմակերպվել և անց է կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադաների շրջանային փուլը£

2. Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել օլիմպիադաների արդյունքների ամփոփման և հանրապետական փուլի մասնակիցների կազմը ձևավորելու ուղղությամբ£

3.Փետրվարի 6-ին անց է կացվել հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որում քննարկվել են կրթության համակարգին հուզող հարցերը£

4. Կազմակերպվել և ավարտին է հասցվել հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտների տարեվերջի ավարտական և միասնական քննություններին հայտավորման աշխատանքները ԳԹԿ-ին ներկայացնելու համար£

5. Անց է կացվել ռազմամարզական միջոցառումներª

ա) կրոսավազքի շրջանային առաջնության

բ) տարբեր մարզական միջոցառումներ նվիրված ՙՀայրենյաց պաշտպանի՚ օրվան£

6.ԿԳ նախարարության պետական տեսչության կողմից համալիր ստուգումներ են կատարվել Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցում, ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի ստուգում է իրականացվել Շեխերի միջնակարգ դպրոցում£

7. Մանկապարտեզներին և տարրական դասարանի ուսուցիչներին մեթոդական օգնության նպատակով այց է կատարվել Ճարտարի և Ղ.Ճարտարի մանկապարտեզները և Զորավանի մ/դպրոցը£

8.Ներառական ուսուցման իրականացման և մեթոդական օգնության նպատակով շրջայց է կատարվել Բերդաշենի, Աշանի մ/դպրոցները£

9. Հանրակրթական դպրոցների ընթացիկ վերանորոգման ուղղությամբ արատային ակտերի ձևավորման նպատակով իրականացվել է քաղաքաշինության բաժնի հետ համատեղ աշխատանքներ Թաղավարդի, Կ.Շուկայի, Թ/Կալերի, Շեխերի, Ջիվանիի, Բերդաշենի և Աշանի դպրոցներում£

10. Կազմակերպվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթ Խնուշինակի մ/դպրոցում տարրական դասարանների ուսուցչի համար£

Մշակույթի և երիտասարդության հարցեր£  Փետրվար ամսում նշվել է ՙՀայրենյաց պաշտպան՚-ի օրը£ Այդ առիթով ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել 2-րդ պաշտպանական շրջանում£

2.Թաղավարդի ձորակում կազմակերպված միջոցառումը նվիրված էր փետրվար ամսում ծնված զոհված ազատամարտիկների հիշատակին£

3. Նշվել է եկեղեցական հաստատուն տոնըª ՙՏեառըն ընդառաջ՚-ը£

4.Մարտունու մշակույթի տանը կայացել է միջոցառումª նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին£

Հասարակայնության հետ կապ£ 

Փետրվար ամսում շրջվարչակազմի աշխատակազմ է մտել 95 դիմում, որից 11-ը վերադաս մարմինների միջոցով, որոնք ընթացքավորվել են սահմանված ժամկետներում£

Քաշաթաղի շրջան

Իրավիճակն ըստ ոլորտների

. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 Փետրվար ամսվա ընթացքում ֆինանսավորվել է ՙՊետական նպաստներ՚ ծրագրով` 45297000 դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստների ծրագրով` 10.100.000 դրամ, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության ծրագրով` 2.400.000 դրամ, գործազրկության նպաստների գծով` 497405 դրամ,

 Ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար հաշվառման է վերցվել 7 ընտանիք, երեխայի ծննդյան միանվագ նպաստի` 8 ընտանիք,

 Ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակներում հունվար ամսվա ընթացքում ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ 7 ընտանիքի հետ կնքվել է ավանդային պայմանագիր և ներկայացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն, ինչպես նաև  2 ընտանիքի հետ կնքվել է պայմանագիր` ավանդային գործ կազմելու համար,

 Փետրվար ամսվա ընթացքում կատարվել է 55 նպաստի գործի վերահաշվարկ, կազմվել 29 նոր գործ,

Սոցիալական քարտ ստանալու համար հունվար  ամսին հաշվառվել  է 67 անձ, տրամադրվել է 50 սոցիալական քարտ,

Փետրվար ամսին աշխատանքի և զբաղվածության բաժնում հաշվառվել է 5 անձ, որից 4-ը նշանակվել է գործազրկության նպաստ, 1-ը` հաշվառվել է որպես աշխատանք փնտրող: Հաշվառումից հանվել է 4 անձ` աշխատանքի տեղավորման կապակցությամբ:

  ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

  Փետրվար ամսվա ընթացքում Քաշաթաղի շրջան է վերաբնակվել 4 նոր ընտանիք` 11 բնակչով. 1-ական  ընտանիք է վերաբնակվել Մամարք, Դիցմայրի, 2 ընտանիք` Եզնագոմեր գյուղերում,

 ԼՂՀ սոցապ նախարարություն է ուղարկվել 5 վերաբնակիչ ընտանիքի գործեր, վերաբնակչի կարգավիճակ ստացել է  26 ընտանիք,

 Կազմակերպվել է 1 ընտանիքի գույքի տեղափոխումը ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով,

 Կազմվել է 14 ընտանիքների գործերը  սոցապ. նախարարություն ներկայացնելու համար` ՙԱրցախֆոնդ՚-ի կողմից 3-րդ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տնտեսության զարգացման նպատակով կթան կով հատկացնելու համար,

 Կազմվել և Միջգերատեսչական հանձաժողովի հաստատմանն  է ներկայացվել 44 ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման համար անհրաժեշտ  փաստաթղթերը:

  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ  

             Շարունակվում է մկնանման կրծողների դեմ պայքարը, որի կազմակերպման համար համայնքներին լրացուցիչ ցինկի ֆուսֆիդ և բուսական յուղ ենք տրամադրել,

           Շրջանի գյուղատնտեսկան տեխնիկաները հաշվառելու նպատակով համայնքների ղեկավարները ներկայացրել են հաշվետվություն` համայնքներում առկա գյուղտեխնիկայի մասին , 

            Հավաքագրվել և ԼՂՀ գյուղնախարարություն է ներկայացվել գյուղտեխնիկայի հայտերը,

            Կազմվել և գյուղատնտեսության նախարարություն է է ներկայացվել 2012 թվականի գարնանացանի հայտերը,

              Համայնքների կողմից շարունակվում են կատարվել գյուղատնտեսական վարկերի մարումները,

             ՊՊՖ տարածքներում համակարգչավորվել է 1090.6 հա, որի հիման վրա կազմվել է թվով 31 հատակագիծ,

             Համայնքային նշանակության հողերում նախկին չափագրումների համակարգչավորում` 1178.15 հա, որի հիման վրա կազմվել է թվով 46 հատակագիծ,

            Դաղթումաս կոչված սարահարթի հատվածից վարձակալական հիմունքներով տրամադրելու համար չափագրվել են 89.19հա. գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր, իսկ համայնքների տարածքներում` 891.84հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ

      Փետրվարի 3-ին կայացել է շրջանի դպրոցների տնօրենների խորհրդակցություն` առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման և երկրորդ կիսամյակում նախատեսվող աշխատանքների քննարկման վերաբերյալ,

&n

Այս խորագրի վերջին նյութերը