Լրահոս

18.05.2009 12:42


Տիգրան Խզմալյան. «Մենք արտաքին քաղաքականություն չունենք»

Տիգրան Խզմալյան. «Մենք արտաքին քաղաքականություն չունենք»

-Ես հիացած եմ քույրերով, կարծում եմ՝ իրենք շատ ավելի լավն են, քան նման էժանագին և  քաղաքականացված մրցույթները,- «7օր»-ի հետ զրույցում «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյան քույրերի ելույթը մեկնաբանելով՝ ասել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Հնարավո՞ր է, որ Եվրատեսիլի արդյունքները լինեն Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը Սփյուռքի գնահատականը հարցին Տիգրան Խզմալյանը պատասխանել է.

-Այն, որ Հայաստանի վարկանիշը, որպես պետություն, ընկնում է, միանշանակ է։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մենք արտաքին քաղաքականություն չունենք։ Մենք ունենք ֆուտբոլ, այն էլ՝ շատ վատ որակի։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ» միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

 

Այս խորագրի վերջին նյութերը