Լրահոս

17.01.2011 13:17


Իրանում հայտնաբերվել է 50 մլրդ դոլարի բնական գազի նոր հանքավայր

Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրղազիմը հայտարարել է, թե Իրանում հայտնաբերվել է բնական գազի խոշոր հանքավայր, որի պաշարները գնահատվում են 50 մլրդ ԱՄՆ դոլար։

Նրա խոսքով՝ նոր հանքավայրից, որի ընդհանուր պաշարը 260 մլրդ խմ է, օրական կարդյունահանվի մոտ 24 մլն խմ գազ։

Նոր հանքավայրն անվանվել է «Խայամ»,  այն տեղադրված է Պարսից ծոցի մոտ գտնվող Ասալուե կետից քիչ հեռու։

 

Այս խորագրի վերջին նյութերը