Լրահոս

21.03.2012 14:50


Ընտրությունները սկսվում են ընտրակեղծիքով

Ընտրությունները սկսվում են ընտրակեղծիքով

«zham.am» էլեկտրոնային կայքէջն անդրադառնալով մեծամասնականով առաջադրվող թեկնածունեիրին՝ ուշագրավ դիտարկում է արել։

Մինչ իշխանությունները փորձում են Խաչատուր Սուքիասյանի գրանցման մերժումը հիմնավորել իրավական փաստարկներով` նշելով, որ նա վերջին հինգ տարում տաս ամսվա ընթացքում չի գտնվել Հայաստանում, թիվ 11 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն է հայտնել հայտնի Էդուարդ Մադաթյանը, ով, ըստ ոստիկանության տվյալների, հետախուզման մեջ է գտնվել 2007-2008 թվականներին և չի բնակվել Հայաստանում: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան կտա այս փաստին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը