Մարտի 20-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության գրասենյակում կայացավ կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված կազմով նիստ:
Քննարկվեց և հաստատվեց 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակը:
Ցուցակն առանձնանում է նրանով, որ մի շարք հանդիպում-քննարկումների արդյունքում, կուսակցության Հանրապետական խորհրդի որոշմամբ, նրանում ընդգրկվել են ՀԴԿ անդամներ և անկուսակցական, հիմնականում, մտավորականներ, որոնք կուսակցության գաղափարակից գործընկերներն են և իրենց փորձառությամբ ու մասնագիտական կարողություններով պատրաստ են խորհրդարանական գործունեությանը:
Այսպիսով, ձևավորվել է յուրահատուկ դաշինք` ՀԴԿ անդամների ու անկուսակցականների, ինչը նորույթ է քաղաքական իրողությունում:
Հաստատվել է ՀԴԿ նախընտրական ցուցակը

ՀԴԿ լրատվական ծառայություն