Քիչ առաջ Ազգային ժողովը 68 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրինագիծը: Դրան կողմ են քվեարկել կոալիցիոն ուժերը։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քվեարկությունից առաջ ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում է խնդրել` փորձելով ձախողել օրինագծի ընդունումը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը անընդունելի է համարում օրենքի նախագիծը` նշելով, որ դրանով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները։ Բացի այդ, ըստ օրինագծի ընդունման ընդդիմախոսների՝ նախադեպ է ստեղծվում օգտագործել զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում, ինչը հակասահմանադրական է: Օրինագիծը հակասահմանադրական էր որակել նաև Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
Վիճահարույց օրինագիծն ընդունվեց

7or.am