Համատեղ քննարկումներ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև
Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:
Նշվեցին այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր և գործունյա ներկայացուցիչների` «Ժառանգության» համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ: Կարևորվեց այն ոգևորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ համարվեց բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը: Որոշվեց համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Համատեղ քննարկումներ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև
Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:
Նշվեցին այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր և գործունյա ներկայացուցիչների` «Ժառանգության» համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ: Կարևորվեց այն ոգևորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ համարվեց բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը:
Որոշվեց համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն